Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Գյուղացու ծառի 2 տանձն ու պաշտոնյաների միլիարդավոր պարգևավճարները

Գյուղացու ծառի 2 տանձն ու պաշտոնյաների միլիարդավոր պարգևավճարները
06.08.2024 | 14:00

Նիկոլ Փաշինյանի աչքին գյուղացու ծառի 2 տանձը որպես եկամուտ երևում է, իսկ պաշտոնյաներին բաժանած տասնյակ միլիարդավոր դրամները՝ ոչ:

Օրերս Տավուշի մարզ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ մի գյուղացի դժգոհեց, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ի՞նչ ես առաջարկում, տղամարդն ասաց ՝ գյուղում եկամուտ չկա, ինքը ի՞նչ կարող է առաջարկել։ Նիկոլ Փաշինյանը, նայելով մոտակա ծառին, նրա վրա հայտնաբերեց 2 հատ տանձ ու նախատեց գյուղացուն՝ բա ասում ես եկամուտ չկա։

Անարդյունավետ աշխատող, իրենց ոլորտներում ձախողված, բարձր աշխատավարձեր, տասնյակ միլիարդավոր դրամների պարգևավճարներ ստացող պաշտոնյաների եկամուտները չտեսնող Նիկոլ Փաշինյանը տեսնում է սահմանագոտում ապրող գյուղացու ծառին աճած 2 հատիկ տանձը։ Ուշագրավ է, որ 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններում Տավուշի մարզի ընտրողների մեծամասնությունը քվե է տվել ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին։

Գյուղացիների հանդեպ իշխանության նման ծաղրական վերաբերմունքի շրջանակներում է, որ գյուղացիական երկիր Հայաստանում գյուղնախարարությունը վերացրել են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 218

Մեկնաբանություններ